Սերգեյ Խաչատրյանը, նույն ինքը դհոլահար Էֆոն, ծնվել է 1985թ. հունվարի 9-ին, Երևանում, արվեստագետների ընտանիքում։ Հայրը դհոլահար Արմենակ Խաչատրյանն է, ով մեծ դեր է ունեցել Էֆոյի այս բնագավառում առաջին քայլեր կատարելու մեջ։ 6 տարեկան էլ չկար, որ հորից փախցնում էր դհոլը և իր փոքրիկ մատներով փորձում ինչ-որ մեղեդի հորինել։ Հայրը նրան սովորեցրել է ինչպես բռնել գործիքը, իսկ մնացած ամեն ինչն ինքն է սովորել։ Փոքրիկ Սերգեյը Էֆո անվանումը ստացել է դեռևս մանկուց, որն էլ հետագայում դարձել է նաև նրա բեմական անունը։ 2013թ. սկզբին հիմնել է «Էֆո» դհոլի ստուդիան ( https://bit.ly/1K8fdra ): 2014թ. ստեղծել է «Էֆո Դհոլ» բրենդը, որը հաճախորդին ներկայանում է դհոլների բարձրորակ տեսականիով www.dholstore.com : Ամուսնացել է 2014թ. աշնանը:
ՈԻՍՈԻՄ
Էֆոն սովորել է Վահագն Վարդևանյանի անվան թիվ 173 միջնակարգ դպրոցում 1993թ-ից։ Որին զուգահեռ նույն թվականից հաճախել է Արմեն Տիգրանյանի անվան թիվ 3 երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին, իսկ ավելի ուշ տեղափոխվել շվիի բաժին։ 7 տարեկանից նվագել է գեղագիտական կենտրոնի «Հայկական զարդանախշեր» համույթում։ Հաճախել է մշակույթի և սպորտի վարչության մանկական ֆիլհարմոնիայի ժող. գործիքների և սիմֆոնիկ-էստրադային նվագախումբ (գեղ. ղեկավար վաստակավոր արտիստ Հրաչյա Մուրադյան)։ 2007թ. ավարտել է Երևանի Կոմիտասի Անվան Պետական Կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների ֆակուլտետը։
ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԳՈՐԾՈւՆԵՈԻԹՅՈԻՆ
Էֆոն դեռ մանուկ հասակից համերգներով հանդես է եկել և՛ Հայաստանում, և՛ արտերկրում https://bit.ly/2KwEEr5
1993թ. Հենրիկ Իգիթյանի հովանավորությամբ մեկնել է Սանկտ Պետերբուրգ մասնակցելու Պետրոպավլովյան պալատում կայանալիք փառատոնին, որտեղ 25 օր հնչել է նրա դհոլի զրնգուն ձայնը։
1993թ. Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին Արքեպիսկոպոս Ներսիսյանի հովանավորությամբ մեկնել է համերգների Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա և Կանադա։
1995թ. Երևանում կայացած «Դեռահասներ - 95 » փառատոնի շրջանակներում Էֆոն արժանացել է դափնեկրի կոչման։
1996թ. մասնակցել է «Իմ անկախ և ազատ հանրապետությունը 5 տարեկան է» մանկապատանեկան փառատոնին։ Նաև արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի մշակույթի հայկական ֆոնդի վարչության նախագահի՝ Վարդգես Պետրոսյանի կողմից, զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված բարեգործական համերգին մասնակցելու համար։
1997թ. Եվս մեկ անգամ Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին Արքեպիսկոպոս Ներսիսյանի հովանավորությամբ մեկնել է համերգների Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա։
1997թ. մասնակցել է Հայաստանի ազգային ռադիոյի հայ երաժշտության երախտավորներ Մարգար Մարգարյանի, Լևոն Մադոյանի և Վաչե Հովսեփյանի անվան դուդուկահարների համահայկական առաջին մրցույթին։ Լինելով մրցույթի ամենակրտսեր մասնակիցը՝ Էֆոն պարգևատրվել է կատարողական վարպետության համար։ Ելույթ է ունեցել Հայաստանի վաստակավոր արտիստներ Ջիվան Գասպարյանի և Ռուբեն Մաթևոսյանի, Վլադիմիր Հարությունյանի, Սերգեյ Կարապետյանի, Ադրբեջանի վաստակավոր արտիստներ Գեորգի Մարտիրոսովի և Գեորգի Մինասովի հետ, արժանացել նրանց բարձր գնահատականին։
1999թ. Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաների հետ մեկնել է համերգների Թեհրան, մեծահռչակ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի գլխավորությամբ։
2001թ. դիրիժոր Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ մասնակցել է Սոչիում կայացած "Золотая Ладья" փառատոնին և դարձել փառատոնի դափնեկիր:
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՈՒՆ
Այս տարիների ընթացքում Էֆոն համագործակցել է հայկական էստրադայի ներկայացուցիչների մեծամասնության հետ: Նրա դհոլի անզուգական ձայնը կարելի է լսել շատ երգիչ երգչուհիների ստեղծագործութուններում: 2008թ. Եվրատեսիլին Սիրուշոյի ներկայացրած «Քելե-Քելե»-ն ( http://bit.ly/1JVU1qn ) նույնպես Էֆոյի նվագակցությամբ էր, ինչպես նաև երգչուհու հիթային «ՊռեԳոմեշ» ստեղծագործությունը ( http://bit.ly/1QFmrUM ): Խոսելով Եվրատեսիլից` նշենք, որ 2011թ. Հայաստանում կայացած Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի հանդիսավոր բացումը վստահված էր Էֆո Խաչատրյանին ( http://bit.ly/1X0NNaC ): 2008թ. Էֆոն իր ակտիվ մասնակցությունն է ունենում Հայաստանի Հանրային Հեռուստատեսության նախաձեռնած և հեռուստադիտողի կողմից շատ սիրված «Ոսկե Կլառնետ» երաժշտական նախագծում, հանդես գալով որպես հաղորդման նվագախմբի անդամ ողջ նախագծի ընթացքում: 2014թ. դեկտեմբերի 21-ին Միացյալ Նահանգներում մասնակցում է Հարութ Փամբուկչյանի ստեղծագործական կյանքի 50-ամյակին նվիրված «Իմ Կյանքը» խորագրով համերգային ծրագրին ( https://bit.ly/2QfJvlE )
2015թ. փետրվարի 12-ին Էֆոն թողարկում է իր «Շուշի/Հաղթանակ» ստեղծագործությունը ( http://bit.ly/1aeFzYQ ), որով էլ հետագայում սկսում է ներկայանալ տարատեսակ համերգներին և միջոցառումներին թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ինչպես նաև մասնակցում տարբեր հեռուստատեսային նախագծերի: 2015թ. մարտի 9-ին «Հաղթանակ»-ն առաջին անգամ մեծ բեմից հնչում է Մոսկվայի Կրեմլի պալատում, կանանց տոնին նվիրված շոու-ծրագրի ժամանակ: Այնուհետև 2015-ի մայիսին Global Arts International ընկերության հրավերով Էֆոն «Հաղթանակ»-ի տպավորիչ ելույթով ներկայանում է ԱՄՆ-ի Փալմ Սպրինգս քաղաքում կայացած Հայկական Երաժշտական Մրցանակաբաշխությանը և արժանանում հանդիսատեսի ջերմ ընդունելությանը ( https://bit.ly/2Amshco ): 2015թ. նոյեմբերի 28-ին մասնակցում է Հայաստանի լավագույն երգիչներից Էրիկի երևանյան մենահամերգին` նորովի ներկայացնելով «Լա Լա Լէ» երգը ( https://bit.ly/2PW1PB1 ): 2015թ. դեկտեմբերին մասնակցում է հանրային հեռուստաընկերության «Գուշակիր Մեղեդին» ժամանցային հաղորդմանը ( https://bit.ly/2Bw7oNC ): 2016 թվականին կրկին Global Arts International-ի հրավերով ԱՄՆ-ում մասնակցում է հայկական ամենամյա մեծ մրցանակաբաշխությանը՝ Pan Armenian Enterainment Awards-ին ( https://bit.ly/2TGt40w ): Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրված տոնական համերգի մեկնարկը տալիս է Էֆոյի «Հաղթանակ»-ը: Նույն թվականի հոկտեմբերի 25-ին կրկին «Հաղթանակ»-ով իր մասնակցությունն է ունենում «Ամարաս» պարային համույթի 20-ամյակին նվիրված համերգին ( https://bit.ly/2TIwZKf ): 2016թ. Էֆոն իր սաների հետ ներկայանում է հանրային հեռուստատեսության և Կարեն Սևակի նոր «Ամենակարող երգիչ» նախագծին «Բերդ» ստեղծագործությամբ ( https://bit.ly/2THdxxz ): Համագործակցությունը Կարեն Սևակի հետ շարունակական բնույթ է կրում։ Նրանք պարբերաբար համատեղ ստեղծագործություններ են ներկայացնում հանդիսատեսին ( https://bit.ly/2FHSTud ): 2017թ. մայիսի 20-ին մասնակցում է Հարութ Փամբուկչյանի «Իմ կյանքը» երևանյան մենահամերգին (https://bit.ly/2FHo1dv): 2017թ. սեպտեմբերին Կարեն Սևակի հետ ներկայանում են Արցախի անկախության 25-ամյակին նվիրված մեծ տոնակատարությանը ( https://bit.ly/2zsjVQE ): 2017թ. հոկտեմբերի 1-ին մասնակցում է Սարոյի «N1» խորագիրը կրող երևանյան շքեղ մենահամերգին ( https://bit.ly/2zp9Ow2 ): 2017թ. հոկտեմբերի 14-ին մասնակցում է ամերիկաբնակ երգիչ Կարեն Բոկսյանի երևանյան մենահամերգին։ 2018թ. հունիսի 15-ին մասնակցություն է ունենում ևս մեկ ամերիկաբնակ երգիչ Հարութ Բալյանի երևանյան մենահամերգին։ 2018թ. հոկտեմբերին ելույթ է ունենում Բեյրութում կայացած Արա Մարտիրոսյանի մենահամերգին։ 2018թ. նոյեմբերի 10-ին մասնակցում է Հռիփսիմե Հակոբյանի երևանյան մեծ մենահամերգին։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՈՒՆ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ
2008թ. երգիչ Արման Հովհաննիսյանի հետ ստեղծում են «Արման Հովհաննիսյան Փրոդաքշն»-ը և ծավալում մեծ ստեղծագործական և համերգային գործունեութուն ամբողջ աշխարհով: Էֆոն հանդիսանում է որպես փրոդաքշնի տնօրեն և Արման Հովհաննիսյանի նվագախմբի դհոլահար: 2008թ. հունվարից սեպտեմբեր շրջագայում են Հայաստանի բոլոր մարզերով: Հաջորդիվ մենահամերգով հանդես են գալիս Ուկրաինայի Կիև քաղաքում։ 2008թ. նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին կայանում է Արման Հովհաննիսանի առաջին մեծ մենահամերգը հայրենիքում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ( http://bit.ly/1P3N59y ): 2009 - 2010թ. լեցուն են լինում մենահամերգներով: 2009թ. նոյեմբերի 27-ին ներկայացվում է Արման Հովհաննիսյանի առաջին մենահամերգը ԱՄՆ-ում, Լաս Վեգասի «Wynn» խաղատանը: 2009թ. կայանում են առաջին մենահամերգները Հոլանդիայում (Ապելդորն), Գերմանիայում (Նուրեմբերգ, Հաննովեր), Բելգիայում (Բրյուսել) և Ֆրանսիայում (Լիոն, Մարսել): Լինում են համերգներով Ռուսաստանի բազում քաղաքներում (Մոսկվա, Ռոստով, Սոչի, Կրասնոդար, Սարատով, Օմսկ, Սամարա, Վորոնեժ, Տոմսկ ): 2010թ. մենահամերգով ներկայանում են Սիրիայում (Հալեպ, Դամասկոս), Լիբանանում (Բեյրութ), Պարսկաստանում (Թեհրան), Արաբական Էմիրություններում (Դուբայ): 2011թ. մայիսին Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆադեյ Չարչօղլյանի հրավերով մեկնում են Քուվեյթ` հանդես գալու այնտեղի հայ համայնքի համար: Օրեր անց, վերադառնալով հայրենիք, կայանում է Արման Հովհաննիսյանի բացօթյա նշանակալից մենահամերգը Երևանի Հանրապետության Հրապարակում ( http://bit.ly/1QNuhha ): Որից հետո դարձյալ մենահամերգով մեկնում են ԱՄՆ: Այս անգամ ամերիկաբնակ հանդիսատեսի հետ հանդիպումը տեղի է ունենում Լոս Անջելեսի «Greek» կինոթատրոնում ( http://bit.ly/20EJrrD ): 2012թ. Հայաստանի նախագահի կողմից Արման Հովհաննիսյանին շնորհվում է «Հայաստանի Հանրապետության Վաստակավոր Արտիստ» կոչումը: 2012թ. մեկնում են ԱՄՆ, Բոստոն: Հաջորդիվ հոկտեմբերին կրկին անգամ համերգներով շրջագայում են Ռուսաստանի տարբեր քաղաքներով: Այնուհետև նույն տարվա մեջ կայանում է առաջին մենահամերգը Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյում: Հաջորդ արտերկրյա մենահամերգը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում էր, 2013թ.: Նույն թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում, Լոս Անջելեսի «Nokia» համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում, ներկայանում են հերթական համերգով ( http://bit.ly/1WTq4ck ): 2014թ. մենահամերգով հանդես են գալիս Կանադայում բնակվող հայրենակիցների համար, որից հետո համերգներով մեկնում են կրկին Սիդնեյ, Ավստրալիա: 2015թ. հոկտեմբերին շարունակվում է Եվրոպայում ներկայացրած համերգների շարքը Ֆրանսիայի Փարիզ և Հոլանդիայի Զեթթեն քաղաքներում: 2016թ. մայիսին մեծ մենահամերգով հանդես են գալիս Լոս Անջելեսի «Microsoft» կինոթատրոնում ( https://bit.ly/2By6v7n ): 2016թ. օգոստոսին կրկին մենահամերգով վերադառնում են Կանադա՝ Մոնրեալ։ 2017թ. ամանորյա գիշերը դիմավորում են Թեհրանում կայացած համերգով։ 2017թ. դեկտեմբերի 24-ին մեծ համերգային ծրագրով հանդես են գալիս Լաս Վեգասի Bally’s հյուրանոցի համերգասրահում։ 2018թ. ամանորը կրկին դիմավորում են Թեհրանում կայացած մենահամերգով։ Այնուհետև նույն թվականի մարտին Արմենչիկի և Սուպեր Սաքոյի հետ համերգներով մեկնում են Ռուսաստանի տասնյակ քաղաքներ (Պյատիգորսկ, Ռոստով, Կրասնոդար, Սիմֆերոպոլ, Անապա, Տյումեն, Կալուգա, Նիժնիյ Նովգորոդ, Սամարա, Սարատով, Վոլգոգրադ, Սանկտ Պետերբուրգ )։ Ապրիլի 7-ին մենահամերգով ներկայանում են եվրոպայի հանդիսատեսին, Շվեդիայի Սոդերտալյե քաղաքում։ Իսկ հոկտեմբերին կրկին շրջում են Ռուսաստանի մի շարք քաղաքներով ( Եսենտուկի, Ստավրոպոլ, Վորոնեժ, Յակուտսկ, Սուրգուտ, Չելյաբինսկ, Կրասնոյարսկ, Վլադիվոստոկ )՝ մեծ համերգային ծրագիր ներկայացնելով Արմենչիկի և Սուպեր Սաքոյի հետ։
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
Հարցազրույց citylife.am կայքին https://bit.ly/2RetUzR
Հարցազրույց DESIGN DeLuxe ամսագրին https://bit.ly/2Qhj0ME